Հինգշաբթի , 3 Սեպտեմբերի 2026

Աքարն ԱՄՆ-ում քննարկել է Հայաստանի և Հարավային Կովկասի անվտանգության հարցերը

Աքարն ԱՄՆ-ում քննարկել է Հայաստանի և Հարավային Կովկասի անվտանգության հարցերը

Sat, 18 Jul 2026 14:30:24 +0400


Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հուլուսի Աքարը մեկնել է ԱՄՆ։

Այցի ընթացքում նա հանդիպել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) պատվիրակության ղեկավար Մայք Թըրների հետ, հաղորդում է Ermenihaber-ը։

Աքարը նշել է, որ քննարկել են Հայաստանի, Հարավային Կովկասի, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ անվտանգության հարցեր և կարծիքներ փոխանակել միջխորհրդարանական երկխոսության կարևորության վերաբերյալ։

«Որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցների շարքում ահաբեկչությունից ամենաշատը տուժած երկիր՝ ընդգծել ենք, որ ՆԱՏՕ-ի ահաբեկչության դեմ պայքարի ջանքերը պետք է տան ավելի շոշափելի արդյունքներ։ Նաև կարևորել ենք դաշնակից երկրների միջև արտահանման սահմանափակումների և «CAATSA» պատժամիջոցների վերացման անհրաժեշտությունը»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայ-ռուսական հարաբերություններին խնամքով վերաբերվելու ժամանակը

Հայ-ռուսական հարաբերություններին խնամքով վերաբերվելու ժամանակը Wed, 02 Sep 2026 19:15:04 +0400 Իհարկե, Հայաստանի իշխանություններն իրավունք …