Ավելի վտանգավոր է կեղծ սերը, քան բաց թշնամանքը

Ավելի վտանգավոր է կեղծ սերը, քան բաց թշնամանքը

Sat, 18 Jul 2026 17:15:18 +0400


Հոգեբանության մեջ մի պարզ օրինաչափություն կա․ երբ հակառակորդիդ չես կարողանում հաղթել բաց պայքարով, փոխում ես մարտավարությունը։ Եթե ուժով չես կարողանում կոտրել, փորձում ես «սիրով» մոտենալ։ Սա մանիպուլյացիայի ամենատարածված ձևերից մեկն է։

Նիկոլ Փաշինյանը ութ տարի պայքարեց Հայ Առաքելական Եկեղեցու, Ամենայն Հայոց կաթողիկոսի և հոգևոր հայրերի դեմ։ Եկեղեցու շրջափակում, հոգևորականների ձերբակալություններ, Եկեղեցու ներքին գործերին միջամտելու փորձեր… Չզլացավ նաև միջամտել Եկեղեցու ներքին կյանքին՝ առաջ մղելով իր համար ընդունելի հոգևորականների նշանակման գաղափարը։ Այնպիսի վիճակ ստեղծվեց, որ Եկեղեցին, ինչպես թշնամու հարձակման ժամանակ, հնչեցրեց իր զանգերը։ Այդ ամենը հիշեցնելու կարիք չկա․ ժողովուրդը հիշում է։

Բայց Եկեղեցին չընկրկեց։

Այսօր նույն մարդը հաճախակի այցելում է վանքեր, օրհնություն է ստանում, Հայոց պատմություն է ուսումնասիրում, սելֆիներ անում։ Ասես ոչինչ չի եղել։ Ասես երեկվա պայքարը չի եղել։ Այսօր արդեն ներկայանում է որպես Եկեղեցու սիրող ու հավատարիմ զավակ։

Հենց սա է ամենավտանգավորը։

Բաց հակառակորդից մարդիկ զգուշանում են։ Բայց երբ նույն մարդը հանկարծ սկսում է «սեր» ցույց տալ, շատերը կարող են մտածել, թե ամեն ինչ փոխվել է։ Հոգեբանական նման իրավիճակներում ամենամեծ վտանգը հենց զգոնության կորուստն է։

Իմ կարծիքով, այսօրվա ցուցադրական «սերը» շատ ավելի վտանգավոր է, քան երեկվա բաց պայքարը։ Բաց պայքարը բոլորը տեսնում են։ Իսկ կեղծ մտերմությունը կարող է ավելի հեշտ մոլորեցնել մարդկանց։ Երբ ուժով չեն կարողանում մտնել դռնից, հաճախ փորձում են ներս մտնել ժպիտով։

Պատմությունն ու հոգեբանությունը նույն բանն են հուշում․ ամենավտանգավոր հակառակորդը միշտ չէ, որ նա է, ով բացահայտ պայքարում է։ Երբեմն ավելի վտանգավոր է նա, ով երկար տարիների թշնամանքից հետո հանկարծ ներկայանում է սիրող ու հավատարիմ բարեկամի կերպարով։

Որովհետև բաց թշնամուց զգուշանում են, իսկ կեղծ սիրուն՝ հավատում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Խարբերդի մանկատանը 2 անձ է մահացել

«Հրապարակ»․ Խարբերդի մանկատանը 2 անձ է մահացել Sat, 28 Nov 2026 10:25:31 +0400 Խարբերդի մասնագիտացված…

9 րոպե ago

«Հրապարակ»․ Ինչու գնաց 50-ի Կարենը, ով կփոխարինի նրան

«Հրապարակ»․ Ինչու գնաց 50-ի Կարենը, ով կփոխարինի նրան Sat, 28 Nov 2026 10:15:32 +0400 ԳՇ…

19 րոպե ago

Պահանջել են ԵՄ Խորհրդի նախագահին հեռացնել բանակցություններից

Պահանջել են ԵՄ Խորհրդի նախագահին հեռացնել բանակցություններից Sat, 28 Nov 2026 10:00:22 +0400 Եվրամիության մի…

34 րոպե ago

«Հրապարակ»․ Փուլ առ փուլ է հայտնում, որպեսզի մարդիկ խուճապի մեջ չհայտնվեն

«Հրապարակ»․ Փուլ առ փուլ է հայտնում, որպեսզի մարդիկ խուճապի մեջ չհայտնվեն Sat, 28 Nov 2026…

49 րոպե ago

«Հրապարակ»․ Ասացի` ձեր զորքերը գտնվում են ՀՀ տարածքում, ադրբեջանցին ասաց` նման բան չկա, սահմանազատման հարց է

«Հրապարակ»․ Ասացի` ձեր զորքերը գտնվում են ՀՀ տարածքում, ադրբեջանցին ասաց` նման բան չկա, սահմանազատման հարց…

1 ժամ ago

Օրեցօր ավելի լկտի

Օրեցօր ավելի լկտի Sat, 28 Nov 2026 09:00:40 +0400 Անխղճորեն շահագործելով իրավապահ համակարգը, տրորելով օրենքը,…

2 ժամ ago