Կիրակի , 9 Օգոստոսի 2026

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են

Sat, 18 Jul 2026 19:00:24 +0400


Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիում անցկացված կայծակնային մրցաշարում։ Այս մասին հայտնում են Շախմատի ֆեդերացիայից։

«Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Վրաստանի Փոթի քաղաքում անցկացված «Irakli Lolua Cup» կայծակնային շախմատի մրցաշարում:

Մրցաշարի միանձնյա հաղթող է դարձել միջազգային վարպետ Ալեքս Սահակյանը, ով 9 հնարավորից վաստակել է 8 միավոր: Նշենք, որ Ալեքսը ներկայումս գտնվում է զինվորական ծառայության մեջ:

ՖԻԴԵ-ի վարպետ Մենուա Հակոբյանը և Հակոբ Հակոբյանը վաստակել են 7.5 միավոր և համապատասխանաբար զբաղեցրել են 2-րդ և 3-րդ հորիզոնականները։

Շնորհավորում ենք մեր շախմատիստներին և մաղթում նորանոր հաջողություններ»,- նշված է հաղորդագրության մեջ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ովքեր են հավակնում Աշխարհի առաջնության լավագույն խաղացողի կոչմանը

Ովքեր են հավակնում Աշխարհի առաջնության լավագույն խաղացողի կոչմանը Fri, 17 Jul 2026 22:30:14 +0400 The …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով