Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
Sat, 18 Jul 2026 19:30:57 +0400

Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Հրայր Թովմասյանն ընդդեմ Հայաստանի գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։ Այս մասին «Ֆակտոր»-ին ասել է Թովմասյանի պաշտպան Արամ Օրբելյանը։
Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը 2026 թվականի փետրվարին մտել է օրինական ուժի մեջ, որից հետո դադարեցվել է նրա՝ Սահմանադրական դատարանի դատավորի կարգավիճակը։ Դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո 4 ամսվա ընթացքում Թովմասյանն իրավունք ուներ գանգատ ներկայացնելու ՄԻԵԴ, ինչը, փաստորեն, արել է։ Հրայր Թովմասյանը 2024-ի սեպտեմբերին մեղավոր է ճանաչվել արդարադատության նախարար եղած ժամանակ չարաշահումներ կատարելու մեջ, սակայն նա մեղադրանքը չի ընդունել, բազմիցս պնդել է, որ իր նկատմամբ քաղաքական դրդապատճառներով հետապնդում է իրականացվել․․․ Մեղադրական դատավճռից հետո Թովմասյանը նաև ՍԴ դատավորի կարգավիճակից է զրկվել։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր