Մեր հայ գործընկերները ոչինչ չեն անի ընդդեմ Իրանի․ ինչ է ասել Արաղչին
Fri, 16 Oct 2026 15:21:56 +0400

Իրանական կողմը վստահում է հայ գործընկերներին և գիտի, որ պաշտոնական Երևանը որևէ քայլ չի ձեռնարկի ընդդեմ Իրանի անվտանգության։ Այսօր Երևանում COP-17-ի առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Մենք սերտ կապի մեջ ենք մեր հայ ընկերների հետ, մենք վստահում ենք նրանց, մենք գիտենք, որ նրանք ոչինչ չեն անի Իրանի անվտանգության դեմ։ Մենք շարունակում ենք խորհրդակցությունները Հայաստանի իշխանությունների հետ»,- նշեց Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ մեկնաբանելով TRIPP-ի իրագործման շրջանակում իրանական կողմի հնարավոր մտահոգությունների վերաբերյալ հարցը։
Անդրադառնալով Թեհրանում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հետ անցկացված վերջին խորհրդակցություններին` Արաղչին դրանք արդյունավետ գնահատեց։
Նա նաև հայտնեց, որ այսօր Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ արդեն երկրորդ անգամ վերջին երկու շաբաթվա ընթացքում։ Հայաստանի և Իրանի ղեկավարները հանդիպել էին հոկտեմբերի 9-ին Թուրքմենստանում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր