5 մլն դրամի դիմաց օգնել են սպանություն գործել․ 2 ոստիկաններ կալանավորվել են

5 մլն դրամի դիմաց օգնել են սպանություն գործել․ 2 ոստիկաններ կալանավորվել են

Sat, 18 Jul 2026 21:15:31 +0400


3 տարի առաջ տեղի ունեցած սպանության գործով երկու ոստիկաններ ձերբակալվել են։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

ՔԿ-ի փոխանցմամբ՝ 2023 թվականի օգոստոսի 7-ից քննվող քրեական վարույթի շրջանակում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողներ Ա․Ս․-ն և Ա․Գ․-ն, շահադիտական նպատակով, օգտագործելով իրենց ծառայողական լիազորությունները, օժանդակել են սպանությանն ու սպանության փորձին։

Ըստ քննության՝ ոստիկանները նախապես խոստացված 5 մլն դրամ գումարի դիմաց պարզել են տուժող Ա․Հ․-ի գտնվելու վայրը և այն հայտնել սպանության մեջ մեղադրվող Ա․Ս․-ին։
ՔԿ-ի տվյալներով՝ նրանք նաև մեղադրյալի և ինքնությունը չպարզված անձանց հետ միասին մասնակցել են տուժողներին հետապնդելու ընթացքում խոչընդոտների վերացմանը։

Դեպքը տեղի էր ունեցել Երևանում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ռոմանոս Մելիքյան փակուղում։ Քննության տվյալներով՝ մեղադրյալ Ա․Ս․-ն կրակոցներ էր արձակել, ինչի հետևանքով Ար․Հ․-ն մահացել էր, իսկ նրա եղբայրը՝ Ա․Հ․-ն, ստացել էր կյանքի համար վտանգավոր վնասվածքներ։
2 ոստիկանների նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ մի խումբ անձանց կողմից, շահադիտական դրդումներով, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանությանն օժանդակելու հոդվածով։

Ա․Ս․-ն և Ա․Գ․-ն ձերբակալվել են՝ դատարան ներկայացնելու համար։
Քննչական կոմիտեն շարունակում է պարզել գործի բոլոր հանգամանքները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Բորիս Նազարյանին կալանավորելու որոշում է կայացվել

Բորիս Նազարյանին կալանավորելու որոշում է կայացվել Sat, 28 Nov 2026 13:56:25 +0400 ՀՀ նախկին գլխավոր…

13 րոպե ago

Ֆեյսքուքում գրառման համար մեղադրանք են առաջադրել, դատարանը դադարեցրել է հետապնդումը

Ֆեյսքուքում գրառման համար մեղադրանք են առաջադրել, դատարանը դադարեցրել է հետապնդումը Sat, 28 Nov 2026 13:45:51…

24 րոպե ago

22-ամյա ուկրաինացին ինքնահրկիզում է իրականացրել

22-ամյա ուկրաինացին ինքնահրկիզում է իրականացրել Sat, 28 Nov 2026 13:30:08 +0400 Վարշավայի կենտրոնում քսաներկուամյա ուկրաինացին…

39 րոպե ago

Քննիչը հափշտակել է իրեղեն ապացույցները եւ բռնվել

Քննիչը հափշտակել է իրեղեն ապացույցները եւ բռնվել Sat, 28 Nov 2026 13:15:50 +0400 Մոտ մեկ…

54 րոպե ago

«Հրապարակ». «Հայանտառի» տնօրենի պատասխանները նոր հարցեր են առաջացնում

«Հրապարակ». «Հայանտառի» տնօրենի պատասխանները նոր հարցեր են առաջացնում Sat, 28 Nov 2026 12:45:21 +0400 Նոյեմբերի…

1 ժամ ago

«Հրապարակ». Անհրաժեշտ է վերականգնել ամոթի մշակույթը. ամաչել ոչ թե աղքատ, այլ անազնիվ լինելուց

«Հրապարակ». Անհրաժեշտ է վերականգնել ամոթի մշակույթը. ամաչել ոչ թե աղքատ, այլ անազնիվ լինելուց Sat, 28…

1 ժամ ago