Կիրակի , 9 Օգոստոսի 2026

Գայլ-ռոբոտը քշում է կենդանիներին ու թռչուններին օդանավակայանի տարածքից

Գայլ-ռոբոտը քշում է կենդանիներին ու թռչուններին օդանավակայանի տարածքից

Sat, 18 Jul 2026 23:00:35 +0400


Ճապոնական Հոկայդո կղզում, Կուսիրոյի օդանավակայանում սկսել են օգտագործել ինքնավար ռոբոտ-գայլ՝ Monster Wolf, կենդանիներին եւ թռչուններին օդանավակայանի թռիչքա-վայրէջքային ուղի մուտք գործելը թույլ չտալու համար։ Այս մասին հայտնում է The Mainichi պարբերականը։ Համաձայն հրապարակման, «գայլը» կարողանում է ինքն իրեն շարժվել եւ ունի GPS նավիգացիա։

Այն շուրջօրյա ռեժիմով հսկում է մոտ 250 մետրանոց տեղամասը՝ օդանավակայանի փակ գոտում։ Աղվեսների, ճագարների կամ այլ ոչ մեծ կենդանիների նկատելու դեպքում՝ ինֆրակարմիր հաղորդիչները արձակում են ներդրված 50 ձայներից մեկը, ներառյալ՝ գայլի ոռնոց, որպեսզի այդ կենդանիները փախչեն տարածքից։ Hokkaido Airports Co-ից տեղեկացրել են, որ սա Ճապոնիայում առաջին դեպքն է ռոբոտ-գայլերի կիրառության։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Երբ Ծառուկյանը դուրս եկավ տնից, թույլ չտվեցին, որ դուստրերը մոտենան հորը

«Հրապարակ». Երբ Ծառուկյանը դուրս եկավ տնից, թույլ չտվեցին, որ դուստրերը մոտենան հորը Wed, 08 Jul …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով