Ուրբաթ , 16 Հոկտեմբերի 2026

Ուժգին քամին խաթարել է միջազգային օդանավակայանի բնականոն աշխատանքը

Ուժգին քամին խաթարել է միջազգային օդանավակայանի բնականոն աշխատանքը

Thu, 23 Jul 2026 18:00:13 +0400


Փչող ուժգին քամին խաթարել է Ստամբուլի միջազգային օդանավակայանի բնականոն աշխատանքը՝ խափանումներ առաջացնելով ավիահաղորդակցության ոլորտում։ Համաձայն տեղի մամուլում տեղ գտած հրապարակումների, քամու ուժգին պոռթկումները վատացրել են տեսանելիությունը, իսկ մի շարք դեպքերում ժամանող օդանավները չեն կարողացել վայրէջք կատարել։ Այս ֆոնին՝ ավիաընկերությունները իրենց չվացուցակային գրաֆիկներում փոփոխություն են մտցրել։

Ուժգին քամին տապալել է ծառեր, պոկել տանիքներ մի շարք շենքերից ու շինություններից, վնասել կայանատեղիներում կայանված մեքենաներ։ Որոշ շրջաններում վնասվել են նաեւ էներգամատակարարման հաղորդագծերը։ Եղել են փողոցներ, որտեղ երթեւեկությունը դժվարացել է ընկած ծառերի կամ կոնստրուկցիաների բեկորդների պատճառով։ Քամին հատկապես հարվածել է քաղաքի եվրոպական հատվածի թաղամասերին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Միջազգային աչքի՞ն թոզ փչել, թե՞ հոգ տանել. ի՞նչ վիճակում է Երեւանը դիմավորում COP17 պատվիրակներին

Միջազգային աչքի՞ն թոզ փչել, թե՞ հոգ տանել. ի՞նչ վիճակում է Երեւանը դիմավորում COP17 պատվիրակներին Wed, …