Երկուշաբթի , 31 Օգոստոսի 2026

Կոկորդիլոսներին հնարավոր է ներառեն բանտային անվտանգության համակարգում

Կոկորդիլոսներին հնարավոր է ներառեն բանտային անվտանգության համակարգում

Sun, 19 Jul 2026 11:00:34 +0400


Իսրայելի Ազգային անվտանգության նախարար Իթամար բեն-Գվիրն առաջարկել է նեղոսյան կոկորդիլոսներին ներառել բանտային անվտանգության համակարգում, որպեսզի դժվարացվի բանտարկյալների հնարավոր փախուստները եւ տնտեսվի անվտանգության համակարգի եւ բանտապահների վրա կատարվող ծախսերը։ Այս մասին հայտնում է Heute թերթը։

Նախարարը նշել է, որ նեղոսյան կոկորդիլոսները կարող են հանդես գալ որպես բնական արգելապատնեշներ՝ բանտերի շրջակայքում, որոնք ունեն խիստ ռեժիմ։ Այս նախագիծն իրականացնելու համար Իսրայելի Շրջակա միջավայրի նախարարությունը նույնիսկ պատրաստ է փոխել նեղոսյան կոկորդիլոսների կարգավիճակը՝ նրանց տալով «անազատության մեջ բուծված վայրի կենդանիներ» կարգավիճակը, որը թույլ կտա անվտանգության մարմիններին բուծել կոկորդիլոսներ եւ պահել դրանք կենդանաբանական այգիներից դուրս։ Կենդանապաշտպանները սակայն քննադատել են նման պլանները։ Նրանք հայտարարել են, որ չի կարելի կենդաիներին դիտարկել որպես «ահազանգման համակարգի մաս»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայաստանին կհեռացնե՞ն ՀԱՊԿ-ից․ հայտարարություն

Հայաստանին կհեռացնե՞ն ՀԱՊԿ-ից․ հայտարարություն Thu, 27 Aug 2026 09:23:52 +0400 Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) …