Հինգշաբթի , 26 Նոյեմբերի 2026

Ռուսաստանում այլեւս համերգներ չի տալիս

Ռուսաստանում այլեւս համերգներ չի տալիս

Sun, 19 Jul 2026 11:30:36 +0400


Երգիչ Վալերի Մելաձեն դադարեցրել է Ռուսաստանում համերգներ տալը։ Նա հրաժարվել է նույնիսկ մասնավոր միջոցառումներից եւ կորպորատիվներից։ Երգիչը նման որոշում կայացրել է մի քանի սկանդալներից հետո։

Նրա հանդեպ հետաքննություն էր սկսվել ուկրաինական զինուժին օգնելու հարցով, նաեւ չեղարկվել էր համերգը Ղրղզստանում։ Ներկայումս նա միայն կենտրոնացած է արտասահմանյան համերգների վրա։ Կինը՝ Ալբինա Ջանաբաեւան պարբերաբար այցելում է Մոսկվա եւ այդ ընթացքում բնակվում Նովայա Ռիգայի իրենց տանը։ Մելաձեն համերգներ է տալիս արտասահմանում բնակվող ռուսալեզու մարդկանց համար՝ հիմնականում Դուբայում։ Նման փակ մեկ երեկոյի արժեքը 130 հազար եվրո է։ Համերգային ընդմիջումներին նա ապրում է Իսպանիայում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայտարարի՛ր՝ հրաժարական եմ տալիս, թող ինձանից հետո փոխվի Սահմանադրությունը

Հայտարարի՛ր՝ հրաժարական եմ տալիս, թող ինձանից հետո փոխվի Սահմանադրությունը Thu, 19 Nov 2026 23:25:54 +0400 …