Լրագրող է մահացել
Sun, 19 Jul 2026 14:30:52 +0400

Կյանքի 68-րդ տարում մահացել է ռուս հեռուստահաղորդավար եւ լրագրող Սերգեյ Շոլոխովը։ Այս մասին հայտնում է նրա ազգական, շոումեն եւ երաժիշտ Վսեվոլոդ Մոսկվինը։ «Սերգեյը մահացել է»,- ТАСС-ի հետ զրույցում ասել է նա։
Շոլոխովը ծնվել է 1958 թվականին Ս․ Պետերբուրգում, այն ժամանակ՝ Լենինգրադ։ Կարիերան սկսել է Լենինգրադի հեռուստատեսությունում 1987 թվականին։ Լայն ճանաչում է ստացել նրա հրապարակախոսական «Հինգերորդ անիվ» հաղորդաշարը։ Հայտնի է նաեւ «Խաղաղ տուն» ծրագրից, որը նվիրված էր կինոյին եւ մշակույթին։
Լուսաբանել է կինոփառատոններ, աշխատել որպես ժյուրիի անդամ՝ ռուսական եւ միջազգային կինոդիտումներում, ինչպես նաեւ եղել պրոդյուսեր մի շարք վավերագրական կինոնկարներում, որոնք նվիրված են եղել խորհրդային եւ ռուսական կինոյին։ Հեռուստատեսության ոլորտում զբաղեցրել է մի շարք ղեկավար պաշտոններ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր