Չորեքշաբթի , 4 Նոյեմբերի 2026

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը թունավորման դեպքի վերաբերյալ

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը թունավորման դեպքի վերաբերյալ

Sun, 19 Jul 2026 20:30:41 +0400


Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ հուլիսի 14-ին՝ Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ կազմակերպված ընդունելությունից հետո, մի շարք հյուրեր իրենց հայտնել են սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշների մասին։

Դեսպանատունը ներողություն է հայտնել այն անձանցից, ովքեր անհարմարություններ են կրել, և նշել, որ շահագրգռված է հնարավորինս արագ պարզել այդ ախտանիշների պատճառները։ Այդ նպատակով արդեն դիմել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը։

Դեսպանատունը նաև խնդրել է բոլոր այն անձանց, ովքեր ևս նման ախտանիշներ են ունեցել, կապ հաստատել իրենց հետ՝ cad.erevan-amba@diplomatie.gouv.fr էլեկտրոնային հասցեով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Եվրոպան զորք է պատրաստում Ուկրաինայի համար

Եվրոպան զորք է պատրաստում Ուկրաինայի համար Tue, 03 Nov 2026 16:30:00 +0400 Եվրոպական 10 երկրի …