Երկուշաբթի , 20 Հուլիսի 2026

Ադրբեջանի ճնշումից հետո «Հայոց ցեղասպանության» հարցը հանվել է Կնեսետի օրակարգից

Ադրբեջանի ճնշումից հետո «Հայոց ցեղասպանության» հարցը հանվել է Կնեսետի օրակարգից

Sun, 19 Jul 2026 21:00:06 +0400


Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արգելափակել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով Կնեսետում նախատեսված քվեարկությունը՝ Ադրբեջանի կողմից գործադրված ճնշումից հետո։ Այս մասին հայտնում է Haaretz-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրի։

Պարբերականի տվյալներով՝ նախաձեռնությունը ներկայացրել էր Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը։ Սակայն քվեարկությունը տեղի չի ունեցել այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ նախագահ Իլհամ Ալիևի անունից, կապ է հաստատել Իսրայելի վարչապետի գրասենյակի հետ։

Haaretz-ը նշում է, որ Իսրայելի կառավարությունը դեռ հունիսի 28-ին հավանություն էր տվել Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը, սակայն որոշումը պետք է ներկայացվեր նաև Կնեսետի հաստատմանը։ Ադրբեջանի միջամտությունից հետո հարցը խորհրդարանի օրակարգ չի բերվել։

Ադրբեջանի իշխանությունները նախկինում քննադատել էին Իսրայելի կառավարության որոշումը և կոչ արել վերանայել այն՝ պնդելով, որ այդ քայլը կարող է վնասել երկու երկրների հարաբերություններին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Կարող են նաեւ հանրաքվեն կեղծել

«Հրապարակ»․ Կարող են նաեւ հանրաքվեն կեղծել Sat, 18 Jul 2026 11:15:45 +0400 Իլհամ Ալիեւի՝ արտաքին …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով