Երեքշաբթի , 21 Հուլիսի 2026

Միքայել Խաչատրյանը վայր է դնում ավագանու մանդատը

Միքայել Խաչատրյանը վայր է դնում ավագանու մանդատը

Mon, 20 Jul 2026 13:15:20 +0400


Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանը հայտարարել է, որ դադարեցնում է ավագանու իր լիազորությունները՝ աշխատանքը շարունակելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում՝ որպես պատգամավոր։

Այդ մասին նա տեղեկացրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարած գրառմամբ։

«2023 թվականից հանդիսանում եմ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ` ձեր վստահության քվեների շնորհիվ, որը ավագանու ընտրությունների ժամանակ դուք տվել էիք ինձ և իմ քաղաքական թիմին: Այս 3 տարիների ընթացքում հենց ձեզ հետ համագործակցության արդյունքում և, իհարկե, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կատարել ենք բազմաթիվ բարեփոխումներ մեր մայրաքաղաքում, որոնք տասնամյակներ շարունակ տեղի չեն ունեցել Երևանում, որի համար հատուկ շնորհակալություն հենց նրան»,-գրել է Խաչատրյանը՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ կառավարությանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանին Երևանի զարգացմանը միտված ամենօրյա աշխատանքի և վերաբերմունքի համար։

Խաչատրյանը նշել է, որ 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր և, պաշտոնների անհամատեղելիությունից ելնելով դադարեցնում է Երևանի ավագանու անդամի լիազորությունները։

«Աշխատելու եմ առավել եռանդով և նվիրվածությամբ՝ ինչպես ինձ տեսել եք, որպեսզի իմ ներդրումն ունենամ Երևանի և Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի զարգացման գործում արդեն պետական բարձր մակարդակում»,-նշված է Խաչատրյանի գրառման մեջ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թուրքերի համար տներ եք սարքում, խանգարո՞ւմ է․ Արթուր Ֆարմանյանը՝ քաղաքապետարանի աշխատակիցներին

Թուրքերի համար տներ եք սարքում, խանգարո՞ւմ է․ Արթուր Ֆարմանյանը՝ քաղաքապետարանի աշխատակիցներին Wed, 15 Jul 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով