Երեքշաբթի , 1 Սեպտեմբերի 2026

Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով բուժօգնության է դիմել ավելի քան 60 մարդ

Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով բուժօգնության է դիմել ավելի քան 60 մարդ

Mon, 20 Jul 2026 13:44:48 +0400


Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով վերջին 3 օրերին շտապօգնության ծառայությունը 20-ից ավելի նոր կանչ է ստացել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այդ մասին ասաց Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայի տնօրեն Արմեն Վարդումյանը։

«Վերջին 2 օրերին 4 հոսպիտալացում է եղել»,- նշեց տնօրենը։

Ընդհանուր առմամբ, բուժօգնության դիմածների թիվը 6 տասնյակից ավելի է։

Հիշեցնենք՝ հուլիսի 17-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնեց, որ Բյուրեղավան խոշորացված համայնքում աղիքային վարակի դեպքեր են գրանցվել։ Շտապօգնության ծառայությունը ստացել էր 15 կանչ, որից 6-ն ավարտվել էին հոսպիտալացումով:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ավելի քան 30 կանչ է գրանցվել։ ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) 3 բրիգադներ ջրի նմուշառումներ են կատարել Բյուրեղավանում, Նուռնուսում և Արզնիում։ Բյուրեղավանի բնակիչները երեկ նաև բողոքի ակցիա էին կազմակերպել՝ բողոքելով ոչ միայն ջրի որակից, այլև ջրամատակարարման գրաֆիկի խախտումներից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը․Պեսկով

Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը․Պեսկով Sun, 30 Aug 2026 22:15:24 +0400 …