Ճապի կալանքը 2 ամսով երկարաձգվել է

Ճապի կալանքը 2 ամսով երկարաձգվել է

Mon, 20 Jul 2026 17:03:26 +0400


2025-ի մարտի 21-ի գիշերը Արտիմետ խճուղու 1 հասցեում գտնվող գազալցակայանում սպանվեց 36-ամյա Արթուր Պարոնյանը։ Նրա սպանության մեջ մեղադրվում է Արմավիրի մարզում հայտնի՝ «Ճապ» մականունով 33-ամյա Կարեն Բադամյանը։ Ճապը շատ մտերիմ է Էջմիածնի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանի ամուսնու՝ այդ ժամանակ ավագանու ՔՊ-ական անդամ Արամայիս Միրզոյանի հետ, եւ այդ ժամանակ էջմիածինցիները չէին բացառում, որ վեճի եւ սպանության հիմքում նախկին քաղաքապետի ամուսնու հետ կապված «թեմա» էլ կա, մանավանդ` գազալցակայանը, որտեղ կատարվել էր սպանությունը, հենց Միրզոյանին է պատկանում։

Ներքին գործերի նախարարությունից այն ժամանակ հայտնել էին, որ, նախնական տվյալներով, մարտի 22-ին, ժամը 01։30-ի սահմաններում Արմավիրի մարզի Արտիմետ բնակավայրի սկզբնամասում գտնվող գազալցակայանի տարածքում մի խումբ անձանց միջեւ վիճաբանություն է եղել, արդյունքում տղամարդը կրակոց է արձակել 36-ամյա Արթուր Պարոնյանի ուղղությամբ, որը բժշկական կենտրոնում գիտակցության չգալով՝ մահացել է։ Քննչական կոմիտեից էլ հայտնել էին, որ գազալցակայանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով եւ 155-րդ հոդվածի 1-ին մասով:

Հանրային քրեական հետապնդումը հարուցվել էր Կարեն Բադամյանի նկատմամբ, որը տեւական ժամանակ հետախուզման մեջ է եղել։

Ճապը` Բադամյանը, կալանավորված է, տեղեկացանք, որ օրեր առաջ դատարանը երկարացրել է Բադամյանի կալանքը։ Գլխավոր դատախազությունից հաստատեցին` նշելով, որ Բադամյանի խափանման միջոց կալանքը դատարանը երկարացրել է 2 ամսով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իշխանությունը նոր մակարդակի է հասցրել քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ իրավական ամենաթողությունը

Իշխանությունը նոր մակարդակի է հասցրել քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ իրավական ամենաթողությունը Wed, 22 Jul 2026 20:30:58…

10 րոպե ago

Հայտնի է` ինչ վարույթով է անցնում Նարեկ Կարապետյանը

Հայտնի է` ինչ վարույթով է անցնում Նարեկ Կարապետյանը Wed, 22 Jul 2026 20:24:12 +0400 Դատախազը…

17 րոպե ago

Ողբերգական սովորականությունը

Ողբերգական սովորականությունը Wed, 22 Jul 2026 20:15:50 +0400 Երեկ հայտնի է դարձել բանակում նոր զոհի…

25 րոպե ago

Էգեյան ծովի թոքերը կրակի մեջ են․ հրդեհ է բռնկվել Թուրքիայում

Էգեյան ծովի թոքերը կրակի մեջ են․ հրդեհ է բռնկվել Թուրքիայում Wed, 22 Jul 2026 20:00:15…

41 րոպե ago

Մի լռեք, մի վախեցեք, մի համակերպվեք բռնապետի քիմքի քմահաճույքին. Խաչիկ Գալստյանի ուղերձը

Մի լռեք, մի վախեցեք, մի համակերպվեք բռնապետի քիմքի քմահաճույքին. Խաչիկ Գալստյանի ուղերձը Wed, 22 Jul…

49 րոպե ago

Կես տարվա զինծառայող Նարեկ Թորոսյանը տան միակ տղան էր

Կես տարվա զինծառայող Նարեկ Թորոսյանը տան միակ տղան էր Wed, 22 Jul 2026 19:45:25 +0400…

55 րոպե ago