Երեքշաբթի , 21 Հուլիսի 2026

Հանուն Գյումրիի՝ Ավետիս Առաքելյանը չի վերցնի մանդատը

Հանուն Գյումրիի՝ Ավետիս Առաքելյանը չի վերցնի մանդատը

Mon, 20 Jul 2026 21:00:07 +0400


Վաղը Կենտրոնական ընտրական հանձնաժողովում նախատեսվում է նորընտիր Ազգային ժողովի պատգամավորներին հանձնել պատգամավորական մանդատները։ Մեր տեղեկություններով՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսան՝ Ավետիս Առաքելյանը, որը «Ուժեղ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել էր Ազգային ժողովի պատգամավոր, հրաժարվել է վերցնել մանդատը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս որոշումը պայմանավորված է նրանով, որ Ավետիս Առաքելյանի՝ Ազգային ժողով անցնելու դեպքում Գյումրու քաղաքապետարանում կառավարման հետ կապված փոփոխություններ կարող էին առաջանալ։ Մեր տեղեկություններով՝ հենց այդ պատճառով Վարդան Ղուկասյանը հորդորել է նրան հրաժարվել մանդատից և շարունակել աշխատանքը համայնքում։ Այսպիսով, մեր տեղեկություններով, Ավետիս Առաքելյանը չի ստանձնի Ազգային ժողովի պատգամավորի մանդատը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Խոշոր հրդեհ է բռնկվել գերմանական Մյուրից ազգային պարկում

Խոշոր հրդեհ է բռնկվել գերմանական Մյուրից ազգային պարկում Sat, 18 Jul 2026 22:30:24 +0400 Խոշոր …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով