Ուրբաթ , 27 Նոյեմբերի 2026

«Հրապարակ»․ ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում

«Հրապարակ»․ ՊՆ-ն ինքնավնասման դեպքե՞ր է կոծկում

Thu, 26 Nov 2026 08:00:18 +0400


Մեր տեղեկություններով՝ օրեր առաջ Նոյեմբերյանի զորամասերից մեկում «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայող զինվորը փորձել է իրեն վնասել: Ասացին, որ այդ քայլին գնացել է պարտքերի պատճառով։ Նա Նոյեմբերյանի Կողբ համայնքից է եւ այժմ գտնվում է Վանաձորի զինվորական հոսպիտալում:

Դեպքի հետ կապված՝ Վանաձորի զինվորական հոսպիտալից մեզ ասացին. «Դուք զինվորական հոսպիտալ եք զանգահարել, մենք իրավունք չունենք որեւէ տեղեկություն Ձեզ տալ»: Տեղեկությունը ճշտելու համար կապվեցինք ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանի հետ, որն ասաց, որ նման նկարագրությամբ դեպքի մասին տեղեկություն առկա չէ: Նոյեմբերյանի համայնքապետի օգնական Գեղամ Ջիլավյանը, որի վրա է դրված Կողբի վարչական ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարելու գործը, մեզ հետ զրույցում հաստատեց, որ նման դեպք է եղել: Զինծառայողը, որը, մեր տեղեկություններով, կրակել է ոտքին, Նոյեմբերյանի հիվանդանոցում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել Վանաձորի զինվորական հոսպիտալ:

Ի դեպ, ՊՆ-ն, որպես կանոն, նման դեպքերի մասին հաղորդագրություն է տարածում կամ տեղեկատվություն է տալիս միայն այն ժամանակ, երբ հասկանում է, որ դեպքը հնարավոր չէ թաքցնել։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Փոխքաղաքապետը գործի չի գնա, առցանց կաշխատի

«Հրապարակ»․ Փոխքաղաքապետը գործի չի գնա, առցանց կաշխատի Fri, 27 Nov 2026 08:00:08 +0400 Մեղրի համայնքի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով