Ուրբաթ , 27 Նոյեմբերի 2026

«Հրապարակ»․ Վերջնագրից առաջ՝ շրջագայություն

«Հրապարակ»․ Վերջնագրից առաջ՝ շրջագայություն

Thu, 26 Nov 2026 08:05:35 +0400


Դեկտեմբերի 3-ին Ռուսաս­տան կատարելիք առաջին այցին ընդառաջ՝ ողջ հոկտեմբերին ու նոյեմբերին Նիկոլ Փաշինյանը, կարելի է ասել, եվրոպաներից տուն չեկավ եւ իր այցերն էլ հատուկ տեխնոլոգիաներով անձամբ «լուսաբանեց»՝ Թուրքիայից թռցնելով եւ մի քանի երկրով բանանի «շրջագայությունը» ցուցադրելով։

Ոմանց կարծիքով՝ Մոսկվա այցից եւ Պուտինի ներկայացրած «ԵՄ կամ ԵԱՏՄ» վերջնագրից առաջ Նիկոլ Փաշինյանը փորձում է միջազգային սատարում ստանալ կամ գոնե տպավորություն թողնել, որ Պուտինի եւ ԵԱՏՄ առաջնորդների հետ հանդիպմանը այն կիրառի։ Անգամ Թուրքիա մեկնեց՝ COP-ին մասնակցելու, երբ կարող էր չմեկնել, քանի որ Թուրքիան նման մակարդակով չէր մասնակցում Հայաստանի COP-ին։ Բրյուսելում էլ «Եվրանյուզ» հեռուստաընկերության կազմակերպած ԵՄ ոչ իրական գագաթնաժողով-քննարկմանը մասնակցեց։ Բրյուսելից հետո մեկնեց Ֆրանսիա, ապա՝ Դուբլին, Կամբոջա, իսկ օրերս՝ Ռումինիա, որը, ի դեպ, այս ամսվա միակ երկկողմ այցն էր։ Թեեւ փորձագետները կարծում են, որ Ռումինիա է մեկնել՝ ընտրություններն ավելի հմտորեն կեղծելու այդ երկրի նորարարական փորձին ծանոթանալու։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Փոխքաղաքապետը գործի չի գնա, առցանց կաշխատի

«Հրապարակ»․ Փոխքաղաքապետը գործի չի գնա, առցանց կաշխատի Fri, 27 Nov 2026 08:00:08 +0400 Մեղրի համայնքի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով