«Հրապարակ»․ ԹՐԻՓՓ-ի հարցում շտապում են
Fri, 27 Nov 2026 08:10:19 +0400

Հայաստանի կառավարությունն օրեր առաջ միաժամանակ հայտարարեց երկու նախագծի մեկնարկի մասին՝ նոր սահմանադրության գործընթացի եւ TRIPP-ի։
Մեղրիից մեզ հաղորդեցին, որ իրենց համար շատ անսպասելի շտապողականությամբ երկուշաբթի առավոտյան շինտեխնիկա է հայտնվել Ալվանք գյուղի մոտակայքոմ, որտեղով անցնում է Երեւան-Մեղրի երկաթգիծը, եւ աղբից մաքրելու աշխատանքներ են սկսել իրականացվել, որը տեղում տեսալուսանկարահանել են՝ ավետելով ԹՐԻՓՓ-ի կառուցման մեկնարկը։ Մինչդեռ Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը վերջերս Սյունիք կատարած այցի ընթացքում հայտարարել էր, որ ԹՐԻՓՓ-ի հիմնարկեքը լինելու է հունվարի կեսերին։ Թե ինչու է ՀՀ իշխանությունը նման շտապողականություն դրսեւորում, դժվար է ասել։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր