Հինգշաբթի , 5 Նոյեմբերի 2026

Ձգտում են Իրանի հետ հակամարտությունը կարգավորել դիվանագիտական ճանապարհով

Ձգտում են Իրանի հետ հակամարտությունը կարգավորել դիվանագիտական ճանապարհով

Mon, 20 Jul 2026 23:00:24 +0400


Միացյալ Նահանգների Պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ նախագահ Թրամփի վարչակազմը ձգտում է Իրանի հետ հակամարտությունը կարգավորել դիվանագիտական ճանապարհով։ «Միացյալ Նահանգները միշտ պատրաստ է դիվանագիտական կարգավորման։ Մենք մի քանի անգամ փորձել են հասնել Իրանի հետ դիվանագիտական կարգավորման եւ կշարունակենք այդ ուղղությամբ մեր փորձերը»,- ասել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։ Ռուբիոն նաեւ ասել է, որ կարեւոր է, որպեսզի դիվանագիտական ջանքերն իրական արդյունքներ ունենան։ «Պետք է լինի գործարք, որի պայմանները նրանք պետք է պատրաստ լինեն պահպանել»,- ասել է Ռուբիոն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թրամփը Իրանի հետ պատերազմի վրա ծախսված 30 միլիարդ դոլարը մանրուք է անվանել

Թրամփը Իրանի հետ պատերազմի վրա ծախսված 30 միլիարդ դոլարը մանրուք է անվանել Tue, 03 Nov …