Խոշոր հրդեհ է բռնկվել ճապոնական ռազմաբազաներից մեկում
Mon, 20 Jul 2026 22:45:26 +0400

Խոշոր հրդեհ է բռնկվել Ճապոնիայի Ասակայի ռազմաբազայում, որը գտնվում է մայրաքաղաք Տոկիոյից դեպի հյուսիս։ Այս մասին հայտնում է NHK-ն։ Սայթամա շրջանում գտնվող Ասակայի բազայի վրա թանձր ծուխ է բարձրացել։ Տեղացիները անհանգստացել են դրանից։ Ասակայի ռազմակայանը գտնվում է համանուն քաղաքում՝ Սայթամա շրջանի եւ Տոկիոյի պրեֆեկտուրային պատկանող Ներիմա շրջանի սահմանին։ Հրշեջները ահազանգ են ստացել հրդեհի մասին առավոտյան։ Ռազմակայանից հայտնել են, որ արդեն իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ՝ ժամանած հրշեջների օգնությամբ։ Հրդեհը բռնկվել է բազայի ներսում գտնվող աղբանոցի տարածքում։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Արվում է հնարավորը, որպեսզի թույլ չտրվի, որպեսզի կրակը տարածվի վարչական եւ բնակելի համալիրների ուղղությամբ։ Հարակից շրջանների բնակիչներին խորհուրդ են տվել չմոտենալ ռազմակայանի տարածքին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր