Չորեքշաբթի , 2 Սեպտեմբերի 2026

ՄԱԿ փորձագիտական խումբը հետազոտման առարկա է դարձրել պետական ռեպրեսիաներից տուժած համարելով 109 անձի

ՄԱԿ փորձագիտական խումբը հետազոտման առարկա է դարձրել պետական ռեպրեսիաներից տուժած համարելով 109 անձի

Tue, 21 Jul 2026 14:45:14 +0400


Փաստաբան Տաթևիկ Սողոյանը գրում է.

«Հիշու՞մ էիք, որ ասում էի «Սրբազան պայքարի» գործով դիմելու ենք միջազգային կառույցների։

Հիշու՞մ էիք, որ ասում էի սա ՀՀ արդարադատության պատմության ամենախայտառակ գործն է ճանաչվելու։

Խնդրեմ՝ 8 ամսվա անտրտունջ աշխատանքի առաջին արդյունքը.

Հայաստանի դեմ երբևէ հարուցված 19 հաղորդակցություններից ամենաամոթալին, ամենածանրը ու ամենածաղրականը մարդու իրավունքների և միջազգային իրավունքի նկատմամբ։

Թեև մեր դիմումում ցույց էինք տվել «Սրբազան պայքարի» մասնակիցների քաղաքական հետապնդման ժամանակագրությունը և ընդհանուր համատեքստը (ներառյալ հունիսի 12-ի բռնությունները), այդուհանդերձ շեշտադրել էինք առավելապես «18 արդարների» գործը, «ահաբեկչության» մեղադրանքի անհեթեթությունը։

Այնուամենայնիվ, ՄԱԿ փորձագիտական խումբը հետազոտման առարկա է դարձրել ոչ միայն զուտ «18 արդարների» գործը, այլ ընդհանուր համատեքստը՝ պետական ապարատի ռեպրեսիաներից տուժած համարելով առնվազն 109 անձի։

«Մենք մտահոգված ենք իշխանությունների ձեռնարկած միջոցներով, որոնք համահունչ չեն մարդու իրավունքների ՝ Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին»

Դե ինչ, սիրելի «ժողբաստիոնականներ», վայելեք ձեր բռնապետության ճանաչումը։ Ամեն ինչ դեռ առջևում է

Իսկ մեր պետության պատասխանները ՄԱԿ-ին միայն իսպանական ամոթ են առաջացնում»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ի՞նչ քրեական գործով է անցել առողջապահության նորանշանակ փոխնախարարը

Ի՞նչ քրեական գործով է անցել առողջապահության նորանշանակ փոխնախարարը Sat, 29 Aug 2026 19:45:05 +0400 Առողջապահության …