Շաբաթ , 26 Սեպտեմբերի 2026

Փորձում են համոզել Թրամփին՝ վերսկսել ծավալուն գործողություններ՝ ընդդեմ Իրանի

Փորձում են համոզել Թրամփին՝ վերսկսել ծավալուն գործողություններ՝ ընդդեմ Իրանի

Tue, 21 Jul 2026 16:00:01 +0400


Իսրայելի ղեկավարությունը փորձում է համոզել Միացյալ Նահանգների ղեկավարությանը՝ վերսկսել մեծածավալ ռազմական գործողություններն ընդդեմ Իրանի։ Նպատակը՝ Թեհրանի ունեցած հրթիռային պոտենցիալի հետագա թուլացումը կամ լիակատար ոչնչացումը պետք է լինի, որը կապված է միջուկային ծրագրի հետ։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը։

Իսրայելական հատուկ ծառայությունները փոխանցել են Վաշինգտոնին տեղեկություններ այն մասին, թե իբր իրանական կողմը ուրանի հարստացման ցենտրիֆուգներ է տեղաշարժել Քիրք լեռան տակ գտնվող թունելով, որը գտնվում է Նաթանզի միջուկային օբյեկտից ոչ հեռու։ Թունելի խորությունը 140 մետր է։ Թել-Ավիվում հույս ունեն, որ այդ տեղեկությունը կդրդի Միացյալ Նահանգներին ավելի կոշտ գործողություններ սկսել Իրանի դեմ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իրանի դեմ պատերազմը չի դադարի․ Սենատը «դաբրո» տվեց Թրամփին

Իրանի դեմ պատերազմը չի դադարի․ Սենատը «դաբրո» տվեց Թրամփին Fri, 25 Sep 2026 16:00:07 +0400 …