10-ամյա երեխան ծնողների աչքի առաջ ջրում անհետացել է

10-ամյա երեխան ծնողների աչքի առաջ ջրում անհետացել է

Tue, 21 Jul 2026 21:15:02 +0400


Վոլգոգրադում 10-ամյա երեխան խեղդվել է Վոլգա գետում՝ հանգստացողների աչքի առաջ։ Դեպքի մասին հաղորդում են տեղական աղբյուրները։

Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 20-ի կեսօրին՝ Տրակտորոզավոդսկի շրջանի լողափում։

Ականատեսների խոսքով՝ տղան ծնողների թույլտվությամբ մտել է ջուրը, սակայն չափազանց հեռու է լողացել և սկսել է օգնություն կանչել։

Ներկաներից մեկը փորձել է երեխային դուրս բերել ջրից, սակայն չի հաջողվել։

Դրանից հետո փրկարար ծառայություն է կանչվել։ Արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները ժամանել են դեպքի վայր և շուրջ կես ժամ որոնել երեխային ջրում։ Մոտ մեկուկես ժամ անց նրա մարմինը դուրս է բերվել ջրից։

Քաղաքային վարչակազմը հաստատել է դեպքի փաստը և նշել, որ տվյալ լողափը նախատեսված չէ լողալու համար, ինչի պատճառով այնտեղ չկան փրկարարական կայան և հերթապահ փրկարարներ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ղարաբաղյան հարցի մասին ի՞նչ է ասել Կադիրովը Ալիևին Բաքվում

Ղարաբաղյան հարցի մասին ի՞նչ է ասել Կադիրովը Ալիևին Բաքվում Sat, 10 Oct 2026 16:44:16 +0400…

13 րոպե ago

10 տարի անց ՌԴ-ն կրկին արգելում է վրացական գինու վաճառքը․ «սև ցուցակը» մեծ է

10 տարի անց ՌԴ-ն կրկին արգելում է վրացական գինու վաճառքը․ «սև ցուցակը» մեծ է Sat,…

27 րոպե ago

«Խաղաղության խաչմերուկ»՝ քաղաքացու տան մեջ

«Խաղաղության խաչմերուկ»՝ քաղաքացու տան մեջ Sat, 10 Oct 2026 16:15:30 +0400 Շաքիում տեղի ունեցած միջադեպը,…

42 րոպե ago

Սիրում եմ Երևանս, ատում եմ քեզ

Սիրում եմ Երևանս, ատում եմ քեզ Sat, 10 Oct 2026 15:45:40 +0400 Չնայած Լուկաշենկոն ու…

1 ժամ ago

Մոսկվան խոշոր հարձակման է ենթարկվել․ ինչ է հայտնել քաղաքապետը

Մոսկվան խոշոր հարձակման է ենթարկվել․ ինչ է հայտնել քաղաքապետը Sat, 10 Oct 2026 15:30:42 +0400…

1 ժամ ago

Իջևանի գինու, կոնյակի գործարանը Սարգոնից զատ ուրիշ թագավորի անուն չգիտի՞

Իջևանի գինու, կոնյակի գործարանը Սարգոնից զատ ուրիշ թագավորի անուն չգիտի՞ Sat, 10 Oct 2026 15:15:48…

2 ժամ ago