Ուկրաինական ճակատում դերասան է զոհվել
Wed, 22 Jul 2026 18:30:57 +0400

Ուկրաինական ռազմաճակատում զոհվել է ուկրաինացի դերասան Եվգենի Բուշմակինը։ այս մասին հայտնել է նրա կինը՝ Ելենան։ Նա հայտնի է «Ամեն բան լավ կլինի», «Իմ ժամանակի հերոսը» եւ այլ կինոնկարներից։ Ելենան գրել է, ամուսինը թեեւ զոհվել է որպես զինվորական, սակայն զինվորական չի եղել ոչ կյանքի կոչմամբ, ոչ աշխարհայացքով եւ ցանկություն էլ չի ունեցել այդ ոլորտում լինելու։
Եվգենի Բուշմակինը ծնվել է 1981 թվականին Պոլտավայում։ 2005 թվականին ավարտել է Կիեւոի Մշակույթի եւ արվեստների ազգային ինստիտուտի ռեժիսուրայի ֆակտուլտերը։ Արժանացել է պետական պարգեւի։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր