«Խփելու ենք․․․»
Thu, 15 Oct 2026 11:00:14 +0400

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ հանրապետության պաշտպանության ուժերը կվերսկսեն հարվածները ռուսական նավթավերամշակման գործարաններին, այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները սահմանափակեց հետախուզական տվյալների փոխանակումը և Starlink արբանյակային ինտերնետային ծառայությունը ուկրաինական զորքերի համար:
Զելենսկին այս հայտարարությունն արել է Լոնդոնում Financial Times-ին տված հարցազրույցում։
«(Նավթավերամշակման գործարաններին հարվածելու արգելքը) վերացվել է: Մենք ավարտել ենք դա», – հայտարարել է Զելենսկին:
Նրա խոսքով, Ուկրաինան երեք օր չի հարվածել ռուսական էներգետիկ օբյեկտներին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հայտարարված «էներգետիկ հրադադարի» շրջանակներում: Միևնույն ժամանակ, Ռուսաստանը հարձակվել է ուկրաինական էներգետիկ օբյեկտների վրա:
Չնայած դադարին, ուկրաինական զորքերը ԱՄՆ-ից որևէ նախազգուշացում չեն ստացել բալիստիկ հրթիռների արձակման մասին: Starlink ծառայությունը ամբողջ երկրում դանդաղել է, ինչը բարդացնում է առաջնագծում գործողությունները:
Զելենսկու խոսքով՝ իրենց ամերիկացի գործընկերները հստակորեն զգուշացրել էին ուկրաինական զինվորականներին, որ եթե էներգետիկ օբյեկտներին հարվածները շարունակվեն, հետախուզական տվյալների փոխանակումը կարգելափակվի:
Կիևը հետագայում սա որակեց որպես «տեխնիկական խափանում»: «Դա տեխնիկական խնդիր չէր, դա կամքի հարց էր», – ասել է Ուկրաինայի նախագահը Starlink-ի անջատումների մասին։
Զելենսկին նաև ենթադրել է, որ հարվածներից հրաժարվելը միայն կհանգեցնի ԱՄՆ-ի և Ռուսաստանի նոր համաձայնագրերի կնքմանը. «Հարցն այն է, թե երբ կլինի հաջորդ համաձայնագիրը։ Այն կարող է գազի մասին լինել։ Այն անպայման գազի մասին կլինի»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր