Ուրբաթ , 16 Հոկտեմբերի 2026

Նախկին նախագահի որդին վաճառում է իր նկարած կտավները

Նախկին նախագահի որդին վաճառում է իր նկարած կտավները

Thu, 23 Jul 2026 13:30:22 +0400


ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի որդին՝ Հանթեր Բայդենը վաճառքի է հանել իր նկարած կտավները 54 հազար դոլարով։ Այս մասին հայտնում է The New York Post պարբերականը։ Համաձայն հոդվածի, գինը ներառում է նաեւ տեսակապով Հանթերի հետ զրույցի հնարավորությունը, որի ընթացքում նա պատմելու է թե ինչպես է նկարել հաճախորդի կողմից գնված տվյալ կտավը։

Հանթերը այս տարվա մայիսից սկսել էր մեդիաարշավ եւ արդեն 335 հազար բաժանորդ է հավաքել «Ինստագրամում», որտեղ նկարագրել է իրեն որպես նկարիչ եւ գրող։ NYP-ն նաեւ հայտնել էր, որ Հանթեր Բայդենը թաքնվում է Կալիֆորնիայում, քանի որ ունի ավելի քան քսան միլիոն դոլարի պարտքեր։ Մասնավորապես՝ 17 միլիոն նա պարտք է Վաշինգտոնում գործող իրավաբանների թիմին, հինգ միլիոն դոլար՝ իր նախկին կողմնակից եւ գործարար Քեւին Մորիսին եւ մեկ միլիոն դոլար՝ արտ-դիլերի, որի անունը չի նշվում։ Newsmax-ն էլ հայտնում է, որ Հանթերը ներկայումս աշխատանք է գտել Հարավային Կալիֆորնիայի թմրակախվածությունից վերականգնման կենտրոններից մեկում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ՔՊ-ի մաթեմատիկան․ 2 միլիոն աշխատավարձը 1 միլիոնից քիչ է

ՔՊ-ի մաթեմատիկան․ 2 միլիոն աշխատավարձը 1 միլիոնից քիչ է Tue, 13 Oct 2026 15:15:16 +0400 …