Կողմ է արտահայտվել հետմահու դոնորությանը
Thu, 23 Jul 2026 18:30:21 +0400

Ղազախստանի փոխվարչապետ, Մշակույթի եւ տեղեկատվության նախարար Աիդա Բալաեւան հայտարարել է, որ անձնապես կողմնակից է անձանց հետմահու դոնորությանը։ Տեղի մամուլում եղած հրապարակումների համաձայն, նախարար Բալաեւան ասել է․ «Եթե անձամբ իմ անունից խոսեմ, ապա եթե մի օր հարազատներիս առաջ նման խնդիր առաջանա, ապա կուզենայի, որ նրանք հաշվի առնեին, թե որքան կարեւոր է հնարավորություն տալ նրանց, ովքեր անչաձ ուզում են ապրել։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ համաձայն եմ հետմահու դոնորությանը»։ Նախարարը ասել է, որ իրեն շատ է տպավորել ղազախական «4739» կինոնկարը, որտեղ նշված է այն անձանց թիվը, ովքեր սպասում են օրգանների փոխպատվաստման։ Նրանց շարքում 125-ը երեխաներ են։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր