Ուրբաթ , 24 Հուլիսի 2026

Որ երկիրը որքան է վաստակել «Մունդիալ 2026»-ի ժամանակ

Որ երկիրը որքան է վաստակել «Մունդիալ 2026»-ի ժամանակ

Fri, 24 Jul 2026 11:30:23 +0400


Ֆուտբոլի այս տարվա Աշխարհի առաջնությունը կարելի է համարել պատմության ամենից առատաձեռնը։ 32 թիմից մասնակիցների կազմի ավելացումը 48-ի եւ եկամուտների աճը թույլ են տվել ՖԻՖԱ-ին զգալիորեն ավելացնել ազգային ֆեդերացիաներին կատարվող վճարումները։ Առաջնությանը մասնակիցների ընդհանուր ֆինանսական փաթեթը կազմել է 871 միլիոն դոլար։Դա եւ մրցանակային պարգեւատրումներն են, եւ հավաքականների պատրաստությունը եւ հավելյալ վճարումները, եւ կեցության ու այլ ծախսերը։ Հիմնական մասը վճարումների կապված է թիմերի արդյունքների հետ։ Այն հավաքականները, որոնք ավարտել են իրենց ելույթները խմբային փուլերում կստանան 10 միլիոն դոլար։

Պատրաստության համար նախատեսված ծախսերի հետ միասին՝ 12,5 միլիոն դոլար։ 1/16-րդ եզրափակիչների մասնակիցներին կհասնի 12 միլիոն դոլար նախապատրաստական ծախսերն էլ հետը գումարած՝ 14,5 միլիոն դոլար։ 1/8-րդ եզրափակչում պայքարից դուրս եկած թիմերի ընդհանուր եկամուտը կկազմի 18,5 միլիոն դոլար։ Քառորդ եզրափակչում մրցապայքարից դուրս եկած թիմերը կունենան 22,5 միլիոն դոլար։ Չորրորդ տեղն զբաղեցրած Ֆրանսիայի հավաքականի ընդհանուր եկամուտը Մունդիալից կկազմի 30,5 միլիոն դոլար։ Բրոնզե մեդալակիր Անգլիան կստանա 32,5 միլիոն դոլար։ Արծաթե մեդալակիր Արգենտինայի հավաքականի եկամուտը կկազմի 36,5 միլիոն դոլար։ Չեմպիոն դարձած Իսպանիայի հավաքականի ընդհանուր եկամուտը կկազմի 53,5 միլիոն դոլար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ադրբեջանից մեծ ծավալի ձուկ ու ձկնամթերք են ներկրել

Ադրբեջանից մեծ ծավալի ձուկ ու ձկնամթերք են ներկրել Wed, 22 Jul 2026 14:30:57 +0400 Այս …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով