Երկուշաբթի , 3 Օգոստոսի 2026

«Խիղճը հանգիստ է՝ ժպիտը դեմքին, ահավոր է», «Տեղով ներկայացում եք, էլի»․ քոմենթներ

«Խիղճը հանգիստ է՝ ժպիտը դեմքին, ահավոր է», «Տեղով ներկայացում եք, էլի»․ քոմենթներ

Mon, 03 Aug 2026 19:15:31 +0400


Նիկոլ Փաշինյանը սոցցանցերում գերակտիվ է: Անգամ ամենահայտնի բլոգերներն այդքան ռիլեր ու տեսանյութեր չեն հրապարակում, որքան վարչապետի աթոռից կառչած այս մարդը: Նա ժամեր առաջ մի հրապարակում է արել ֆեյսբուքի իր էջում, գրել է, որ ներկայացում է դիտել եւ վերադառնում է տուն, ապա տեսանյութ է հրապարակել:

Օգտատերերին Փաշինյանի այս անհոգ կեցվածքը հավանաբար դուր չի գալիս, մարդիկ բազմաթիվ քննադատական, նաև վիրավորական մեկնաբանություններ են գրում, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք.

Սիրանուշ Թադևոսյան. «Պատկերացրեք, որ ձեր սարքած համաժողովրդական տրագիկոմեդիան ամենատեսարժանն է, մի օր առանց ձեւականության մտեք իրական ժողովրդի մեջ եւ կճանաչեք ձեր իրական ձեռագիրը։ Հերիք ծաղրեք բոլորիս»։

Ասյա Շեկոյան. «Երջանիկ ապուշի նման ծիծաղում է, մեր մեծերը ասում են’ ես որ ամոթ չանեմ, ամոթը ինձ ի՞նչ կանի»։

Զառա Հակոբյան. «Տեղով ներկայացում եք, էլի»:

Զաքար Մանուկյան. «Արա, մութ տեղն էլ ես դու կտցրած»:

Անդրանիկ Արամյան. «Խիղճը հանգիստ է՝ ժպիտը դեմքին, ահավոր է»:

Անուշ Մալխասյան. «Դեղերդ խմե՞լ ես»:

Վալերի Առաքելյան. «Ինքդ հենց ներկայացում ես»։

Արթուր Աղաբաբյան. «Նիկոլ Փաշինյան, ստահակ, գնա գրողի ծոցը»:

Գառնիկ Ստեփանյան. «Երբ դժգոհությունը դառնում է համատարած, ժամանակն է լսել հասարակությանը և հեռանալ ընդմիշտ»:

Լաուրա Ստեփանյան. «Ցանկացած կառավարման արդյունավետությունը գնահատվում է ոչ թե հայտարարություններով, այլ մարդկանց առօրյայում տեսանելի արդյունքներով, որը բացակայում է այսօր»:

Անի Սիմոնյան. «Այս մարդը պարապության գագաթնակետն է»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով