Երկուշաբթի , 24 Օգոստոսի 2026

Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի համակարգումից կհրաժարվեն

Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի համակարգումից կհրաժարվեն

Mon, 03 Aug 2026 19:30:59 +0400


Politico-ն հայտնում է, որ Միացյալ Նահանգները մտադիր է հրաժարվել Ուկրաինային աջակցության կոնտակտային խմբի համակարգումից։ Խումբը, հիշեցնենք, որ պատասխանատու է ՆԱՏՕ-ի շրջանակում Կիեւին ռազմական աջակցության կոորդինացման համար։ Խմբի համակարգումը ամենայն հավանականությամբ կստանձնի խմբի անդամ այլ երկիր։

Պարբերականը սեփական իրազեկ անանուն աղբյուրների փոխանցած տեղեկություններին հղում տալով՝ նշում է, որ կոնտակտային խմբի համակարգողի փոփոխության գործընթացը կարող է տեւել մոտ մեկ տարի, սակայն խումբն այդ ընթացքում կշարունակի իր բնականոն աշխատանքը։ Թե որ երկիրն է ՆԱՏՕ-ի կազմից դառնալու նոր համակարգողը, դեռ հայտնի չէ։ Ուկրաինական կողմից արդեն հայտարարել են, որ ոչ մի երկիր ի վիճակի չի լինի փոխարինելու լիարժեք կերպով, քանի որ արբանյակային հետախուզության ոլորտում ոչ մեկը չունի այն կարողությունները, ինչ Միացյալ Նահանգներն է տիրապետում։ Դա նաեւ վերաբերում է ծանր տրանսպորտային ավիացիային, տրանսպորտային փոխադրումների ապահովմանը, լոգիստիկային եւ այլն։

Միաժամանակ՝ վերլուծաբանների ուշադրությունից այդ հրաժարումը չի վրիպել։ Նրանք արձանագրում են, որ դրանով Վաշինգտոնն ավելի է հեռանում դաշինքի մյուս անդամներից։ Կիեւում դա լուրջ անհանգստություն է առաջացրել՝ կապված Ուկրաինային Արեւմտյան ճամբարի կողմից հետագա ռազմական աջակցության ցուցաբերման հետ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Տավրոս Սափեյանը ՔՊ-ին գովազդող հարթակներ է ստեղծում, տարածք հատկացնում

«Հրապարակ». Տավրոս Սափեյանը ՔՊ-ին գովազդող հարթակներ է ստեղծում, տարածք հատկացնում Thu, 13 Aug 2026 13:45:09 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով