Որ երկիրը որքան է վաստակել «Մունդիալ 2026»-ի ժամանակ

Որ երկիրը որքան է վաստակել «Մունդիալ 2026»-ի ժամանակ

Fri, 24 Jul 2026 11:30:23 +0400


Ֆուտբոլի այս տարվա Աշխարհի առաջնությունը կարելի է համարել պատմության ամենից առատաձեռնը։ 32 թիմից մասնակիցների կազմի ավելացումը 48-ի եւ եկամուտների աճը թույլ են տվել ՖԻՖԱ-ին զգալիորեն ավելացնել ազգային ֆեդերացիաներին կատարվող վճարումները։ Առաջնությանը մասնակիցների ընդհանուր ֆինանսական փաթեթը կազմել է 871 միլիոն դոլար։Դա եւ մրցանակային պարգեւատրումներն են, եւ հավաքականների պատրաստությունը եւ հավելյալ վճարումները, եւ կեցության ու այլ ծախսերը։ Հիմնական մասը վճարումների կապված է թիմերի արդյունքների հետ։ Այն հավաքականները, որոնք ավարտել են իրենց ելույթները խմբային փուլերում կստանան 10 միլիոն դոլար։

Պատրաստության համար նախատեսված ծախսերի հետ միասին՝ 12,5 միլիոն դոլար։ 1/16-րդ եզրափակիչների մասնակիցներին կհասնի 12 միլիոն դոլար նախապատրաստական ծախսերն էլ հետը գումարած՝ 14,5 միլիոն դոլար։ 1/8-րդ եզրափակչում պայքարից դուրս եկած թիմերի ընդհանուր եկամուտը կկազմի 18,5 միլիոն դոլար։ Քառորդ եզրափակչում մրցապայքարից դուրս եկած թիմերը կունենան 22,5 միլիոն դոլար։ Չորրորդ տեղն զբաղեցրած Ֆրանսիայի հավաքականի ընդհանուր եկամուտը Մունդիալից կկազմի 30,5 միլիոն դոլար։ Բրոնզե մեդալակիր Անգլիան կստանա 32,5 միլիոն դոլար։ Արծաթե մեդալակիր Արգենտինայի հավաքականի եկամուտը կկազմի 36,5 միլիոն դոլար։ Չեմպիոն դարձած Իսպանիայի հավաքականի ընդհանուր եկամուտը կկազմի 53,5 միլիոն դոլար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հակոբ Ղազանչյանը նոր թատրոն է բացում

Հակոբ Ղազանչյանը նոր թատրոն է բացում Fri, 24 Jul 2026 15:45:19 +0400 Ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը…

21 րոպե ago

Հայտնի է դարձել Վենետիկի կինոփառատոնի ծրագիրը

Հայտնի է դարձել Վենետիկի կինոփառատոնի ծրագիրը Fri, 24 Jul 2026 15:30:35 +0400 Հայտնի է դարձել…

36 րոպե ago

Մի´ հետաձգիր ամառը

Մի´ հետաձգիր ամառը Fri, 24 Jul 2026 15:15:33 +0400 Վայելիր ամռան յուրաքանչյուր օրը։ Չէ՞ որ…

51 րոպե ago

Սա բացառապես քաղաքական հետապնդում է. ցանկացած այլախոհ կարող է հայտնվել ՔԿՀ-ում

Սա բացառապես քաղաքական հետապնդում է. ցանկացած այլախոհ կարող է հայտնվել ՔԿՀ-ում Fri, 24 Jul 2026…

1 ժամ ago

Ամառվա տապին մարդիկ առանց աշխատանք ու առանց գումարի են մնացել. Լուիզա Սարգսյան

Ամառվա տապին մարդիկ առանց աշխատանք ու առանց գումարի են մնացել. Լուիզա Սարգսյան Fri, 24 Jul…

1 ժամ ago

Էդ ի՞նչ էր արել կամ ասել Գագիկ Ծառուկյանը նախընտրական շրջանում, որ էս հետապնդումն ա սկսվել

Էդ ի՞նչ էր արել կամ ասել Գագիկ Ծառուկյանը նախընտրական շրջանում, որ էս հետապնդումն ա սկսվել…

1 ժամ ago