Կիրակի , 6 Սեպտեմբերի 2026

Սպասվող թայֆունի պատճառով վտանգի «բարձր» աստիճան է սահմանվել

Սպասվող թայֆունի պատճառով վտանգի «բարձր» աստիճան է սահմանվել

Sat, 25 Jul 2026 19:00:11 +0400


Չինաստանում՝ մոտեցող «Հունսյա» թայֆունի պատճառով իշխանությունները երկրի մի շարք շրջաններում սահմանել են վտանգի «նարնջագույն» կամ «բարձր» աստիճան։ Այս մասին հայտնում է Չինական մեթեո-վարչությունը։ «Հունսյան» առավոտյան ուժգնացել է՝ տրոպիկական փոթորիկից դառնալով թայֆունի։

Սպասվում է, որ հուլիսի լույս 26-ի գիշերը այն կհասնի ցամաքին Հոնգկոնգի շրջանում, ինչպես նաեւ Գուանդունի նահանգում՝ մինչեւ Խուեյլայ քաղաքը։ Այսօր հորդառատ տեղումներ կլինեն Գուանդուն նահանգում եւ Ֆյուծյան նահանգում, որը Թայվան կղզու հարեւանությամբ է գտնվում։ Տեղատարափ տեղումներ կլինեն Ռուսաստանի հետ սահմանակից շրջաններում եւս։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մի շարք շրջաններում հրդեհային վտանգի ամենաբարձր աստիճան է սահմանվել

Մի շարք շրջաններում հրդեհային վտանգի ամենաբարձր աստիճան է սահմանվել Sat, 29 Aug 2026 22:00:05 +0400 …