Երկուշաբթի , 27 Հուլիսի 2026

Մահացու շոգն ավելի քան 3800 մարդու կյանք է խլել Իսպանիայում

Մահացու շոգն ավելի քան 3800 մարդու կյանք է խլել Իսպանիայում

Mon, 27 Jul 2026 16:00:43 +0400


Վարչապետ Պեդրո Սանչեսի խոսքով՝ Իսպանիայում 2026 թվականի սկզբից ի վեր ծայրահեղ շոգից մահացածների թիվը գերազանցել է 3800-ը։

Նա նշել է, որ անոմալ շոգը շարունակում է մնալ հանրային առողջության համար ամենալուրջ սպառնալիքներից մեկը։

Բարձր ջերմաստիճանը հատկապես դժվար տանելի և կենսապես վտանգավոր է տարեցների, երեխաների և քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց համար։

Իսպանական իշխանությունները նախկինում երկրի մի քանի շրջաններում հայտարարել են առավելագույն եղանակային նախազգուշացում։

Որոշ շրջաններում ջերմաստիճանը բարձրացել է 42-44 աստիճանից բարձր, իսկ բնակիչներին խորհուրդ է տրվել հնարավորության դեպքում մնալ տանը ցերեկային ժամերին, խմել հեղուկ և խուսափել արևի տակ երկարատև մնալուց։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով