Երկուշաբթի , 13 Հուլիսի 2026

Պատուհանների համար նախատեսված ցանցերը չեն կարող կանխել երեխայի ընկնելը, մի՛ վստահեք դրանց ամրությանը

Պատուհանների համար նախատեսված ցանցերը չեն կարող կանխել երեխայի ընկնելը, մի՛ վստահեք դրանց ամրությանը

Mon, 13 Jul 2026 17:15:42 +0400


Մինչև 5 տարեկանների շրջանում վնասվածքներով պայմանավորված հոսպիտալացումների պատճառներից մեկը բարձրությունից վայր ընկնելն է: Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Պատուհաններից և պատշգամբներից ընկնելու դեպքերի մեծ մասը տեղի է ունենում մինչև 5 տարեկան երեխաների շրջանում, ուստի, հարգելի՛ ծնողներ, ապահովե՛ք ձեր երեխայի անվտանգությունը:

Պատուհանները փակ և կողպված պահեք, երբ երեխաները տանն են: Եթե օդափոխության համար բացում եք, հնարավորության դեպքում բացե՛ք այն պատուհանը, որը անհասանելի է երեխաներին:

Պատուհանների համար նախատեսված ցանցերը չեն կարող կանխել երեխայի ընկնելը, մի՛ վստահեք դրանց ամրությանը:

Կահույքը կամ այն ամենը, ինչի վրա կարող է բարձրանալ երեխան, տեղադրե՛ք պատուհաններից հեռու:
Կազմակերպե՛ք երեխայի հանգիստը և խաղալու համար նախատեսված տարածքը բաց պատուհանից կամ պատշգամբներից հնարավորինս հեռու:

Հիշե՛ք, գաջեթներն ակնթարթորեն կարող են շեղել ձեր ուշադրությունը՝ թուլացնելով զգոնությունը երեխայի հանդեպ:
Երեխայի պատուհանից վայր ընկնելը հաճախ տեղի է ունենում, երբ երեխան մենակ է, և չկա մեծահասակի հսկողություն:

Հիշե՛ք՝ մի քանի վայրկյանում կարող է կատարվել անդառնալին»,- նշվում է հաղորդագրության մեջ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հուլիսի 13-19-ի շաբաթվա ֆինանսական հորոսկոպը

Հուլիսի 13-19-ի շաբաթվա ֆինանսական հորոսկոպը Sun, 12 Jul 2026 20:45:04 +0400 Խոյ Այս շաբաթ Խոյերը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով