Չորեքշաբթի , 11 Նոյեմբերի 2026

«Հրապարակ». Գեւորգ Թորոսյանի ծրագիրը դժգոհությամբ է ընդունվել իշխանական վերնախավի կողմից

«Հրապարակ». Գեւորգ Թորոսյանի ծրագիրը դժգոհությամբ է ընդունվել իշխանական վերնախավի կողմից

Thu, 22 Oct 2026 08:00:30 +0400


Հոկտեմբերի 12-ին Փաշինյանը Գեւորգ Թորոսյանին նշանակել է ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ՝ հավանաբար, աշխարհի 200 համալսարաններում կրթություն ստացածներին ՀՀ հրավիրելու շրջանակում։ Նա ավարտել է Բեռնի համալսարանի Համաշխարհային առեւտրի ինստիտուտը: Տնօրեն է աշխատել Integra Government Services International ընկերությունում, ավիացիայի բարեփոխումների գծով GIZ-ի խորհրդատու է եղել։ Թվում է` վատ կենսագրություն չէ, բայց իրականում հերթական Տաթեւիկ Ռեւազյան է, որը 2018-ին Դանիայից եկավ, 4 տարի աշխատեց` Հայաստանը գցեց եվրոպական ավիացիոն սեւ ցուցակի մեջ ու հեռացավ: Նորանշանակ Գ․ Թորոսյանը հանդես է եկել ուղերձով եւ առաջարկություններով, որտեղ ընդհանուր ֆրազներ են` ծառայությունների բարելավման, օդային կապերի ընդլայնման, ուղեւորափոխադրումների աճի մասին: Մեր տեղեկություններով, այս ծրագիրը դժգոհությամբ է ընդունվել իշխանական վերնախավի կողմից։ Մանավանդ՝ այն պատճառով, որ այդ ցանկում նա որեւէ կերպ չի անդրադարձել Հայաստանի՝ ԵՄ ավիացիոն անվտանգության սեւ ցուցակից հանելու խնդրին, ինչն իրեն նշանակելու թիվ 1 նախապայմանն է եղել։ Իշխանական աղբյուրը փոխանցեց, որ այդ հարցն է լինելու նրա աշխատանքի գնահատման հիմնական չափանիշը: Հասկանալի չէ, թե ինչու է նա շրջանցել այդ թեման՝ երկրորդական խնդիրները կարեւորելով: Ասում են՝ եթե չկարողանա հնարավորինս սեղմ ժամկետում այս ուղղությամբ արդյունք ապահովել, կարժանանա իր նախորդների ճակատագրին։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Ավելի անկեղծ կլիներ, որ գրեին՝ այդ գումարները մեզ պարգեւավճար են դառնալու

«Հրապարակ». Ավելի անկեղծ կլիներ, որ գրեին՝ այդ գումարները մեզ պարգեւավճար են դառնալու Wed, 11 Nov …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով