Չորեքշաբթի , 11 Նոյեմբերի 2026

«Հրապարակ». Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»

«Հրապարակ». Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»

Thu, 22 Oct 2026 08:05:53 +0400


Կիրանց գյուղի բնակիչները մեզ հայտնեցին, որ երբ կանգնում են գյուղի կենտրոնում` դպրոցի նախկին շենքի մոտ կամ այլ հատվածներում, իրենց հեռախոսների էկրաններին գրվում է «Խեյրիմլի»։ Սովետական տարիներին ադրբեջանաբնակ փոքրիկ Խեյրիմլի գյուղը, որը գտնվում էր Կիրանցից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա` հազիվ 25-30 տնից կազմված, իսկ 92-ից ի վեր առհասարակ գոյություն չի ունեցել, ոչ ոք, անգամ ժամանակին այնտեղ ապրած ադրբեջանցիները 30 տարի չեն հիշել դրա գոյության մասին: Դրա մասին առաջինը հիշեց եւ «Խեյրիմլի» բառն արտաբերեց Նիկոլ Փաշինյանը, իսկ 2024 թվականին` սահմանազատման անվան տակ, միակողմանի հանձնեց Ադրբեջանին։ Թե ինչպես է այդ տեղանունը հայտնվել Գուգլի կամ այֆոնների տեսադաշտում, դրա պատճառը բացառապես ադրբեջանական ագրեսիվ քաղաքականությունն է, ի տարբերություն Հայաստանի պարտվողական ու ամեն ինչ հանձնելու-մոռանալու քաղաքականության: Մեզ ասացին, որ Կիրանցի միայն մի մասում է հեռախոսների էկրանին գրվում «Կիրանց»։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Այս դեպքով մենք անգամ չգիտենք, թե ինչպես են բուժօգնություն ցուցաբերել

«Հրապարակ». Այս դեպքով մենք անգամ չգիտենք, թե ինչպես են բուժօգնություն ցուցաբերել Wed, 11 Nov 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով