Հինգշաբթի , 22 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ». ՔՊ թիմում խոր անորոշություն է

«Հրապարակ». ՔՊ թիմում խոր անորոշություն է

Thu, 22 Oct 2026 08:10:10 +0400


Թուրքմենստանից վերադառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը թեպետ արագացված ռեժիմով սկսել է քննարկել նոր սահմանադրության հայեցակարգը եւ հանձնարարել է արագացնել պրոցեսը, սակայն ԱԺ թիմում խոր անորոշություն է՝ ինչպես են ընդունելու նախագիծը, հանրաքվե նշանակելու որոշում կայացնեն` չունենալով սահմանադրական մեծամասնություն։

Մենք երեկ նկարագրել էինք Փաշինյանի ճանապարհային քարտեզն այս հարցում, սակայն ՔՊ խմբակցությանը դեռ ոչինչ չի ասվել: Իսկ իշխող ֆրակցիայում խուլ բողոք կա խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանից, երանությամբ են հիշում նրա նախորդ Հայկ Կոնջորյանին, որը պարբերաբար քաղաքական լիկբեզ էր անցկացնում ֆրակցիայի հետ, թե ինչն ինչպես է, իսկ Մանավազյանը, նրանց խոսքով, միայն որպես ներկա-բացակա անող եւ քվեարկության կանչող վերակացու է աշխատում։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար

«Հրապարակ»․ Սառը ցնցուղ Փաշինյանի համար Thu, 22 Oct 2026 09:15:03 +0400 ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի` «ՀՀ-ի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով