Բերման է ենթարկվել ավելի քան 6,6 հազար մարդ, մեծ մասը՝ դպրոցականներ․ Ֆրանսիացի քաոս է
Thu, 08 Oct 2026 22:36:46 +0400

Ֆրանսիայի մի շարք քաղաքներում նոր լայնածավալ բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և բողոքի ակցիա իրականացնող բարձր դասարանցիների միջև։
Փարիզում ակցիայի մեծաթիվ մասնակիցներ հավաքվել են Բաստիլի հրապարակում, որտեղ ընդհարումներ են եղել ցուցարարների և իրավապհների միջև․ փոխադարձ նռնակներ և պայթուցիկ սարքեր են նետվել։
Բախումներ են տեղի ունեցել նաև Ստրասբուրգում։ Ինչպես հայտնում է BFMTV հեռուստաալիքը, ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ է կիրառել, իսկ ակցիայի մասնակիցներն ի պատասխան ծխարձակող նռնակներով հարվածել են իրավապահներին։
Անկարգություններ են տեղի ունեցել նաև Ռեննում ընթացքող ակցիայի ժամանակ։ Ցուցարարները սրճարանից աթոռներ են հանել և ջարդել բանկի ցուցափեղկը։ Ակցիայի մասնակիցներին ցրելու համար ոստիկանությունն այստեղ ևս արցունքաբեր գազ է կիրառել։
Հիշեցնենք՝ Ֆրանսիայում ավագ դպրոցականների զանգվածային բողոքի ցույցերը շարունակվում են արդեն երկու շաբաթ։ Մասնակիցները բողոքում են գերծանրաբեռնված դասացուցակի, ուսուցիչների պակասի և կրթական համակարգի այլ խնդիրների դեմ։ Մի շարք քաղաքներում ակցիաներն ուղեկցվում են անկարգություններով և ոստիկանության հետ բախումներով։
Վերջին տվյալներով՝ բողոքի ցույցերի սկզբից ի վեր բերման է ենթարկվել ավելի քան 6,6 հազար մարդ, մեծ մասը՝ անչափահասներ։ Բարձր դասարանցիների ակցիաներին միանում են նաև ուսանողներ, դասախոսներ ու ծնողներ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր