Զոհեր և վիրավորներ կան փոթորիկի հետևանքով
Sat, 21 Nov 2026 17:00:44 +0400

Բրազիլիայի հարավում սաստիկ փոթորիկ է գրանցվել, որն առաջացել է ամպրոպային գերբջջից (հազվագյուտ ու հզոր ամպային համակարգ՝ ներսում օդի կայուն պտտվող վերընթաց հոսքով)։ Ամենաշատը տուժել է Ռիու Գրանդի դու Սուլ նահանգի Տուպանսիրատան քաղաքը, որի բնակչությունը կազմում է մոտ 20 հազար մարդ։ Մահացել է 3 մարդ, ավելի քան 60 տուժած կա։
Փոթորիկն ուղեկցվել է կարկուտով և մինչև 114 կմ/ժ (31,7 մ/վ) արագության հասնող քամու պոռթկումներով, տևել է մեկ ժամից պակաս։ Տարերային աղետից տուժել են նահանգի ևս 32 համայնքներ։
Տուպանսիրատանի քաղաքապետ Գուստավո Տերայի տվյալներով՝ 8,6 հազար տներից մոտ 8 հազարը տուժել է։ Քաղաքում ամբողջությամբ դադարեցվել է էլեկտրաէներգիայի և ջրի մատակարարումը, խափանվել է կապը, իսկ փողոցները պատված են տապալված ծառերով և բեկորներով։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր