Հինգշաբթի , 10 Սեպտեմբերի 2026

Մի շարք հասցեներում գազ չկա

Մի շարք հասցեներում գազ չկա

Mon, 27 Jul 2026 22:15:00 +0400


Այլ կազմակերպության կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով հուլիսի 27-ին ժամը 17։30-ից դադարեցվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մ.Խորենացու, Եսայան, Կոմսոմոլի, Գերցենի, Շիրակացու (Մարմարաշենի խճուղուց մինչև Մնջոյան փողոցի), Մնջոյան, Խնկոյան, Կ․ Դեմիրճյան (Շիրակացու փողոցից մինչև Վ.Սարգսյան փողոցի հյուսիսային հատվածը), Գրիբոյեդովի, Բաշինջաղյան փողոցների, հարակից տարածքների, Կ․ Դեմիրճյան 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, Պավլովի 1-ին, 2-րդ, 3-րդ, Խնկոյան նրբանցքների, Կ․ Դեմիրճյան 1-ին փակուղու գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Գազամատակարարումը կվերականգնվի վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո, հայտնում են «Գազպրոմ Արմենիայից»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Համագործակցության առաջարկությունն ընդունված է. Վարդան Ղուկասյան, Ստեփան Դեմիրճյան

Համագործակցության առաջարկությունն ընդունված է. Վարդան Ղուկասյան, Ստեփան Դեմիրճյան Wed, 08 Apr 2026 13:41:40 +0400 Համագործակցության …