Ուրբաթ , 31 Հուլիսի 2026

Թուրքիան սկսել է Աքյաքա-Գյումրի երկաթուղային հատվածի վերակառուցումը

Թուրքիան սկսել է Աքյաքա-Գյումրի երկաթուղային հատվածի վերակառուցումը

Tue, 28 Jul 2026 13:00:28 +0400


Թուրքիայում սկսել են դեպի Գյումրի տանող երկաթուղային հատվածի վերակառուցումը։ Այս մասին հայտնել է Աքյաքայի քաղաքապետ Էրդուգեր Թոփթաշը:

Նրա խոսքով ՝ վերականգնողական աշխատանքները կտևեն մոտ 2–3 ամիս։ Արդեն մրցույթ է հայտարարվել, այդ թվում ՝ Աքյաքա –Գյումրի գրունտային ճանապարհի կառուցման համար։

Թոփթաշը հայտարարել է, որ երկաթուղային ենթակառուցվածքի վերականգնումը տնտեսական օգուտներ կբերի երկու երկրներին և համագործակցության հնարավորություններ կբացի գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտում:

Նշենք, որ մայիսի վերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ կառավարությունը շուտով կսկսի Երասխի և Գյումրի-Աքյաքա շրջանի երկաթուղիների վերակառուցումը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մեծ շենքի փոքր պատմությունը

Մեծ շենքի փոքր պատմությունը Wed, 22 Jul 2026 16:45:54 +0400 Առաջին անգամ շոգեքարշի շչակը ցրեց …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով