Հինգշաբթի , 22 Հոկտեմբերի 2026

Ավետ Կոնջորյանին ծեծելու գործով 5 անձի մեղադրանք է առաջադրվել

Ավետ Կոնջորյանին ծեծելու գործով 5 անձի մեղադրանք է առաջադրվել

Tue, 28 Jul 2026 13:15:34 +0400


ՔՊ–ական պատգամավոր Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, ծեծի ենթարկելու վերաբերյալ քրեական գործով հինգ մեղադրյալ կա։ Այս մասին «Հրապարակ»-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։

«Քրեական վարույթի շրջանակում 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից): Նրանցից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը և գրավը: Մյուս մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց դեռևս չի ընտրվել»։

Հիշեցնենք, որ հուլիսի 25-ի գիշերրը, իր տան շքամուտքի մոտ դաժան ծեծի է ենթարկվել Ավետ Կոնջորյանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Գուստավ» ռեստորանի մենեջերը հեռացել է Հայաստանից․ նրան կալանավորելու որոշում կա

«Գուստավ» ռեստորանի մենեջերը հեռացել է Հայաստանից․ նրան կալանավորելու որոշում կա Tue, 20 Oct 2026 14:25:22 …