Իսրայելը Թուրքիային սպառնում է Իրանի օրինակով

Իսրայելը Թուրքիային սպառնում է Իրանի օրինակով

Tue, 28 Jul 2026 21:30:11 +0400


Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն իսրայելական «Kanal 14» հեռուստաալիքի եթերում, անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին, հայտարարել է, որ Թուրքիայի հետ ուղղակի ռազմական բախում չեն ցանկանում,բայց վճռական են Իսրայելի շահերը պաշտպանելու հարցում։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը։

«Թույլ չենք տա, որ Էրդողանը Սիրիան ուժեղացնի մեր դեմ։ Մենք գիտենք՝ ինչպես պաշտպանել Իսրայելի շահերը։ Այս պահին Իսրայելի և Թուրքիայի միջև ուղղակի ռազմական բախում չկա, և մենք չենք էլ ցանկանում մտնել նման բանի մեջ, բայց չենք էլ վախենում»,- ասել է Կացը:

Իսրայելի պաշտպանության նախարարը հավելել է նաև․ «Երուսաղեմը Կոստանդնուպոլիսը չէ, որը դուք նվաճեցիք՝ Օսմանյան կայսրությունը հիմնադրելիս։ Մենք այստեղ ենք ընդմիշտ։ Երուսաղեմը մերն է և մենք գիտենք մեզ ինչպես պաշտպանել: Մենք ուժեղ ենք»:

Կացը, դիմելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, խորհուրդ է տվել հեռու մնալ իրենցից, որպեսզի Թուրքիան չհայտնվի այն իրավիճակում, որում հայտնվել է Իրանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Նիկոլի հետ սեղան-սուփրա նստած մարդիկ էսօր ընդդիմադիր են ներկայանում

«Հրապարակ»․ Նիկոլի հետ սեղան-սուփրա նստած մարդիկ էսօր ընդդիմադիր են ներկայանում Wed, 28 Oct 2026 09:15:18…

33 րոպե ago

Լավ օրինակ

Լավ օրինակ Wed, 28 Oct 2026 09:00:05 +0400 Մեր ընդդիմության խնդիրները գալիս են ծուլությունից եւ…

48 րոպե ago

«Հրապարակ». Աշխատանքից ազատեն, գործ սարքեն, ասֆալտին փռեն՝ ընդդիմություն ո՞նց կձեւավորվի

«Հրապարակ». Աշխատանքից ազատեն, գործ սարքեն, ասֆալտին փռեն՝ ընդդիմություն ո՞նց կձեւավորվի Wed, 28 Oct 2026 08:45:48…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Ստիպում են Շաթիրյանին՝ չառաջադրվել

«Հրապարակ»․ Ստիպում են Շաթիրյանին՝ չառաջադրվել Wed, 28 Oct 2026 08:15:10 +0400 Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունների…

2 ժամ ago

«Հրապարակ»․ Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին

«Հրապարակ»․ Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին Wed, 28 Oct 2026 08:10:49 +0400 Արտահերթ ընտրությունների թեմայով…

2 ժամ ago

«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը

«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը Wed, 28 Oct 2026 08:05:43 +0400 Անվտանգության խորհրդի նախկին…

2 ժամ ago