Ուրբաթ , 31 Հուլիսի 2026

Բաքվի դատարանում ավարտվել է հայ գերիների վերաքննիչ բողոքների քննությունը

Բաքվի դատարանում ավարտվել է հայ գերիների վերաքննիչ բողոքների քննությունը

Tue, 28 Jul 2026 22:30:48 +0400


Բաքվի դատարանում ավարտվել է հայ գերիների վերաքննիչ բողոքների քննությունը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Նշվում է, որ պետական մեղադրողների ելույթից հետո խոսքը փոխանցել են Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև նրանց «փաստաբաններին»։

Սահակյանն ասել է, որ հաջորդ նիստի ժամանակ ցանկանում է օգտվել ռեպլիկի իրավունքից, իսկ Հարությունյանը մերժել է առաջադրված մեղադրանքները։

Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 31-ին:

Հիշեցնենք` ըստ պաշտոնական տվյալների` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մի երկու ամսով կալանք կտան, մի երկու ամիս էլ՝ տնային կալանք, հետո՝ վարչական վերահսկողություն ու էդպես էս գործը դատարանում կփլուզվի

Մի երկու ամսով կալանք կտան, մի երկու ամիս էլ՝ տնային կալանք, հետո՝ վարչական վերահսկողություն ու …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով