Մեդվեդևը հերքում է՝ զորահավաք չի լինի

Մեդվեդևը հերքում է՝ զորահավաք չի լինի

Wed, 29 Jul 2026 09:30:07 +0400


Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանում այս աշնանը հնարավոր զորահավաքի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։

Ինտերֆաքս-ի փոխանցմամբ՝ Մեդվեդևը հայտարարել է, որ մոտ 200,000 մարդ պայմանագիր է կնքել 2026 թվականի առաջին վեց ամիսների համար։

Անցյալ ամռանը նա հայտնել է, որ 2025 թվականի հունվարից մինչև հուլիսի սկիզբը պայմանագիր է կնքել ավելի քան 210,000 մարդ։

Մեդվեդևը նաև հերքել է զորահավաքի հնարավոր նոր ալիքի մասին հաղորդագրությունները։ Նա ասել է, որ նման հայտարարությունները իրականության հետ որևէ կապ չունեն և տեղեկատվական արշավի մաս են կազմում։ «Թշնամու փորձերը՝ տարածել անհեթեթություններ երկրում նախապատրաստվող զորահավաքի մասին ոչ այլ ինչ են, քան կեղծ սադրանք։ Սա ընտրություններից առաջ քարոզչական արշավի մի մասն է։ Նրանք, բնականաբար, փորձում են անկայունացնել իրավիճակը մեր երկրում և ստեղծել բացասական տրամադրություններ», – ընդգծել է Մեդվեդևը։

Ռուսաստանում նոր զորահավաքի մասին լուրերը շրջանառվում են մի քանի ամիս։ Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտի (ISW) վերլուծաբանները գրել են նման սցենարի հնարավորության մասին։ Եվրոպացի պաշտոնյաները նույնպես չեն բացառել Ռուսաստանում զորահավաքը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Հանրայինին գրոհ է սպառնում․ Տաթեւը ձեռնամարտ է պարապում․․․

Հանրայինին գրոհ է սպառնում․ Տաթեւը ձեռնամարտ է պարապում․․․ Tue, 17 Nov 2026 13:45:48 +0400 Պարզվում…

15 րոպե ago

ԵՄ-ն քննարկում է պատերազմի մասնակից ռուսների մուտքի արգելքը Շենգենյան գոտի

ԵՄ-ն քննարկում է պատերազմի մասնակից ռուսների մուտքի արգելքը Շենգենյան գոտի Tue, 17 Nov 2026 13:30:16…

30 րոպե ago

Ավինյանը՝ Աննա Հակոբյանի հայտարարության մասին

Ավինյանը՝ Աննա Հակոբյանի հայտարարության մասին Tue, 17 Nov 2026 13:21:58 +0400 Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի…

39 րոպե ago

Դիվանագիտական ճգնաժամը շարունակվում է

Դիվանագիտական ճգնաժամը շարունակվում է Tue, 17 Nov 2026 13:15:25 +0400 Օրեր առաջ Արաբական Միացյալ Էմիրություններում…

45 րոպե ago

Թևանյանի խուց են տեղափոխվել հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձ

Թևանյանի խուց են տեղափոխվել հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձ Tue, 17 Nov 2026…

46 րոպե ago

Երեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված

Երեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված Tue, 17 Nov 2026 13:13:24 +0400 Հայ…

47 րոպե ago