Լսել եմ, որ պարանով խաղի ժամանակ է խեղդվել. հարևանները՝ 6-ամյա երեխայի մահվան մասին
Wed, 29 Jul 2026 19:45:06 +0400

«Մայրը տանն է եղել, երեխաները դռանը։ Ասում են՝ թփոցի ձայն է լսել, դուրս է եկել և մեծ աղջիկը քրոջը տուն է բերել»,-մարզային Ֆորտունա հեռուստաընկերությանը պատմել է հուլիսի 27-ին Վանաձորի Բուլղարական թաղամասի վագոն-տնակում մահացած գտած 6-ամյա Մարիայի ընտանիքի հարևանը։
Մյուս հարևանն էլ ասաց, որ 10 տարեկան քույրիկն է գտել նրան «խեղդամահ արված»։
«Նաշադիրնի են ուզել, չգիտեմ հարևաններից ով է տարել, տեսել է մայրը երեխային ջրի մեջ է պառկացրել, որ օգնի ուշքի գա»,-պատմել է մյուս հարևանը։
Նրանց խոսքով, ընտանիքը մի քանի ամիս առաջ է եկել Ահնիձորից և Բուլղարական թաղամասի վագոն-տնակը վարձակալել, հարևանների հետ շփում չեն ունեցել, հայրն է աշխատել, երեկոյան տուն եկել։
«Լսել եմ, որ պարանով խաղի ժամանակ է խեղդվել»,-հեռուստաընկերության թղթակցին ասել է մեկ այլ հարևան։
«Դաժան բան է, էդ երեխային տար ինձ, ես պահեի»,-ասել է մեկ այլ կին։
Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին, առեղծվածային ու ողբերգական մահվան դեպք էր տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Բազումի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բուլղարական 2-րդ ավանի տնակներից մեկում երեխայի դի կա։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր