Երեքշաբթի , 29 Սեպտեմբերի 2026

Հակառուսական սանկցիաներն ընդլայնվել են

Հակառուսական սանկցիաներն ընդլայնվել են

Tue, 29 Sep 2026 19:00:08 +0400


Եվրամիության Խորհուրդը հաստատել է 10 ֆիզիկական եւ 17 իրավաբանական անձանց Ռուսաստանի դեմ սահմանված սանկցիոն ցանկում ներառումը։ Համաձայն Բրյուսելի, սանկցիոն ցանկում ընդգրկվածները կապ ունեն ռուսական հսկողության տակ գտնվող ուկրաինական տարածքներից երեխաներին դեպի Ռուսաստան անօրինական տեղափոխման հետ։ Այս մասին հայտնում է ԵՄ Խորհրդի Մամուլի ծառայությունը։

Սանկցիաները տարածվել են նաեւ նրանց վրա, ովքեր մասնակցում են երեխաների հարկադիր ասիմիլյացիային, գաղափարական ներազդմանն ու ռազմահայրենասիրական դաստիարակությանը։ Սանկցոն ցանկում են Մոսկվայի Տուրիզմի կոմիտեն, երկու ռուսական ընկերություններ մանկական հանգստի, տուրիզմի եւ ժամանցի ոլորտից, ինչպես նաեւ ռուսական սպորտային մանկական ճամբարներ, կենտրոններ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայաստանյան վերջին երեք «աշխարհացունց» հայտնագործությունները

Հայաստանյան վերջին երեք «աշխարհացունց» հայտնագործությունները Fri, 25 Sep 2026 19:15:46 +0400 Աշխարհը ցնցվում է պատերազմներից, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով