Չորեքշաբթի , 28 Հոկտեմբերի 2026

Ապրում ես մի երկրում, հարկեր ես վճարում, իսկ նրա կառավարությունը հարձակվում է քո հայրենիքի վրա

Ապրում ես մի երկրում, հարկեր ես վճարում, իսկ նրա կառավարությունը հարձակվում է քո հայրենիքի վրա

Wed, 29 Jul 2026 23:30:01 +0400


Շայան Օվեյս Ղարանը․ իրանցի գիտնականի նոր նվաճումը համաշխարհային մաթեմատիկայում

Վաշինգտոնի համալսարանում աշխատող իրանցի մաթեմատիկոս և համակարգչային գիտությունների հետազոտող Շայան Օվեյս Ղարանն արժանացել է Մաթեմատիկական միությունների միջազգային միության “Աբակուս 2026” մեդալին։ Այս հեղինակավոր մրցանակը շնորհվում է տեղեկատվական գիտությունների մաթեմատիկական հիմքերի զարգացման գործում ունեցած բացառիկ նվաճումների համար։

Մրցանակը նրան շնորհվել է ալգորիթմների տեսության ոլորտում կատարած հիմնարար հետազոտությունների, մասնավորապես՝ հայտնի “շրջիկ վաճառականի խնդրի” լուծման ուղղությամբ արձանագրած առաջընթացի և Քրիստոֆիդեսի ալգորիթմի ավելի քան չորս տասնամյակ պահպանված արդյունքը գերազանցելու համար։

Անդրադառնալով արտագաղթի դժվարություններին և Իրանի ժողովրդի համար ունեցած մտահոգությանը՝ Օվեյս Ղարանն ասել է․

«Ինձ և Միացյալ Նահանգներում ապրող իմ բազմաթիվ ընկերների համար ամենադժվար հանգամանքներից մեկն այն է, որ ապրում ես մի երկրում, հարկեր ես վճարում այդ երկրին, իսկ նրա կառավարությունը հարձակվում է քո հայրենիքի ժողովրդի վրա և ռումբեր նետում նրանց գլխին։ Դա չափազանց ցավալի և տխուր է»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանի գլխավորությամբ կառավարության նիստ է անցկացվում

Փաշինյանի գլխավորությամբ կառավարության նիստ է անցկացվում Thu, 22 Oct 2026 11:32:55 +0400 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի …